Աշխարհահռչակ չինացի դերասան Ջեքի Չանը կստանա Օսկար մրցանակ՝ կինոմատոգրաֆում իր անմնացորդ վաստակի համար։ Այս մասին ասվում է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի հայտարարության մեջ։
Մրցանակը հանձնելու արարողությունը կկայանա Լոս Անջելեսում՝ նոյեմբերի 12-ին։
Ջեկի Չանը որպես գլխավոր դերակատար նկարահանվել է ավելի քան հարյուր ֆիլմում։ Դերասանը հայտնի է իր ակրոբատիկ մարտական ոճով և հումորի տաղանդով։