Ջուլֆալակյանը հրապարակել է Փարիզում միջազգային մրցաշարի մասնակիցների անունները
January 23, 2017
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 28-ից 29-ը Փարիզում կմասնակցի միջազգային մրցաշարի: Լեւոն Ջուլֆալակյանն արդեն հրապարակել է Ֆրանսիայի մայրաքաղաք մեկնողների անունները:
59 կգ քաշային կարգում կպայքարի Գեւորգ Ղարիբյանը, 66, 71 եւ 75 կգ կշռողների պայքարում Հայաստանը համապատասխանաբար կներկայացնեն՝ Կարեն Ասլանյանը, Ռաֆայել Ալեքսանյանը եւ Կարապետ Չալյանը: Մրցաշարին կմասնակցի նաեւ Մաքսիմ Մանուկյանը, նա հանդես է գալիս 85 կգ քաշային կարգում:
Փարիզում կլինի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Այս մրցաշարը առաջին կլինի Ալեքսանյանի համար՝ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո: