Ջրցան մեքենաները առաջինն են «շնորհավորել» Երեւանի տոնը (լուսանկարներ)
October 14, 2017
«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով:
Տոնական ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը: Միջոցառմանը մասնակցել է 70 միավոր հատուկ տեխնիկա։