Նա օդում անցկացրել է 13 հազար թռիչքային ժամ՝ գրանցելով գրոսմայստերական ցուցանիշ ։ Թռել է հինգ տիպի ինքնաթիռով, այդ թվում նաև ՏՈՒ-154-ով, խորհրդային տարիների ամենակատարյալ մարդատար ինքնաթիռով։ ԽՍՀՄ պարաշյուտային սպորտի առաջին վարպետ, ով գրանցել է 606 թռիչք օդապարիկից:
Պարաշյուտիստից մինչև օդաչու մեկ քայլ է։ Օդաչու դառնում են մինչև 22 տարեկանը, սակայն ավիացիայի վարպետն առաջին անգամ նստել է ինքնաթիռի ղեկին միայն 29 տարեկանում։ Նրա համար միջնորդում է մարշալ Բաբաջանյանի ազգականը, ով ԽՍՀՄ մարշալ Պոկրիշկինի մտերիմն էր: Շուրջ երեսուն տարի շրջագայում եւ յուրաքանչյուր երկրից որպես հիշողություն՝ մի բուռ հող է բերում:
Արցախյան պատերազմի օրերին քաղաքացիական ավիցիայի հայ օդաչուներն օգնում էին շրջափակման մեջ գտնվող արցախահայերին ՝ հասցնելով անհրաժեշտ պարագաներ և այնտեղից տարհանում վիրավոր ազատամարտիկներին, հիվանդներին, կանանց ու երեխաներին, ծերերին։ Այդ օրերին Ռազմիկ Գասպարյանը իր ՏՈՒ154 ինքնաթիռով Բաքվից տարհանում էր իրենց տներից բռնի ուժով վտարված հայությանը։
Նա հայ օդաչուներից առաջիններից էր, ով մեկնեց Աֆղանստան՝ իր կամքով: Կարևոր էր՝ յուրաքանչյուր թռիչք:
Մանրամասները՝ տեսանյութում։
Դիանա Գասպարյան
Source: Yerkir Media
Link: Ռազմիկ Գասպարյան․ ԽՍՀՄ պարաշյուտային սպորտի առաջին վարպետը