ՌԴ-ում կիրակնօրյա հայկական դեպրոցը նշում է իր 5 ամյակը

September 20, 2016

Մոսկվայամերձ Ռեուտով քաղաքի կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու համայնքի անդամաները դպրոցի սաների հետ միասին հավաքվել էին՝ նշելու դպրոցի գործունեության հինգ ամյակը: 2012 թվականից գործող կիրակնօրյա դպրոցը Ռեուտով քաղաքում ապրող հայ երեխաներին սովորեցում է մայրենի լեզու, գրականություն ու մշակույթ` նպաստելով ուրիշ երկրում ապրող հայ երեխաների հայեցի նկարագրի կերտմանը ու դաստիարակությանը:

Հինգ երկարատև տարիների հետևողական աշխատանք, ջանք, եռանդ, անսահման նվիրում և արդեն այսօր Ռեուտով քաղաքում կա ձևավորված համայնք ու արդյունքեր արձանագրող հայկական կիրակնօրյա դպրոց:

Տնօրենը նշում է,  որ այս տարիների ընթացքում դպրոց հաճախող երեխաների թիվը օրեցօր ավելանում է, ավելանում է նաև հայոց լեզուն ու մայրենին ուսումնասիրելու ցանկություն ունեցողների թիվը: Դպրոցի աշակերտները, սովորելուց զատ, ակտիվորեն մասնակցում են նաև թե տեղի, թե հայրենիքում կազմակերպվող տարբեր միջոցառումներին ու մրցույթներին: Մասնավորապես՝ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին և Շուշիի ասմունքի մրցույթին:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image