ՌԴ-ում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

September 9, 2017

Մոսկվայամերձ Բալաշիխա քաղաքում Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են հայ համայնքի, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Այսպիսով, հայկական դպրոց կհաճախեն 2 տասնյակից ավելի երեխա, որոնց կուսուցանվի հայոց լեզու, գրականություն, պատմություն, ազգային երգ ու պար: Դպրոցին դասագրքերը տրամադրել է Սփյուռքի նախարարությունը, իսկ ուսուցիչները մասնակցել են վերապատրաստումների:

Մանրամասները՝ տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: ՌԴ-ում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image