Ռիո-2016. Գառնիկ Մնացականյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից

August 19, 2016

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 57 կիլոգրամ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանին հաղթած իրանցի Հասան Ռահիմին կիսաեզրափակիչ փուլում պարտություն է կրել:

Սա նշանակում է, որ ԳառնիկՄնացականյանը զրկվում է նաև բրոնզե մեդալի համար պայքարից: Գառնիկ Մնացականյանը կստանար բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն, եթե նրան հաղթած Ռահիմին դուրս գար եզրափակիչ:

1/8 եզրափակչում Գառնիկ Մնացականյանը Հասան Ռահիմիին պարտվել էր 13:0 հաշվով:


Source: Yerkir Media
Link: Ռիո-2016. Գառնիկ Մնացականյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image