«Ռիո-2016». Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ հորիզոնականը

August 11, 2016

31-րդ ամառային օլիմպիական խաղերում  պայքարն ավարտեց 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը: Պոկում վարժությունը Նազիկ Ավդալյանը սկսեց 103 կիլոգրամով և կարողացավ առաջին մոտեցումը հաջող ավարտել: 2-րդ մոտեցման ժամանակ որոշակի խնդիրներ առաջացան, և հայ ծանրորդուհին ձախողեց իր հնարավորությունը: Միայն 2-րդ փորձից, 3-րդ մոտեցման ժամանակ Նազիկին հաջողվեց  բարձրացնել 107կգ կշռող ծանրաձող:

Հրում վարժությունը հայուհին սկսեց 130 կիլոգրամանոց ծանրաձողով ու կարողացավ գլխավերևում ֆիքսել պատվիրված քաշը: 2-րդ մոտեցման ժամանակ Նազիկ Ավդալյանը հրեց 133 կգ` բարելավելով  իր նախորդ  ցուցանիշը: Հերոսական էր հայուհու 3-րդ և ամենավերջին փորձը: Նազիկն իսկական կռիվ տվեց ծանրաձողի հետ: Եվրոպայի գործող չեմպիոնը 3 կիլոգրամով թարմացրեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը և կարողացավ գլխավերևում պահել 135 կիլոգրամ: Նազիկ Ավդալյանը վերջնական հաշվարկում գրավեց 5-րդ տեղը՝ երկամարտի արդյունքում գրանցելով 242 կիլոգրամ: Իսկ այս քաշային կարգում օլիմպիական ոսկին բաժին հասավ Չինաստանը ներկայացնող Սյան Յանմեյին, ով երկամարտի արդյունքում ցույց տվեց  261 կիլոգրամ արդյունք:


Source: Yerkir Media
Link: «Ռիո-2016». Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ հորիզոնականը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image