Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար միջնորդագիր կներկայացվի դատարան
July 26, 2018
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննել են մեղադրյալի կարգավիճակով: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Այդ մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։