«Ռոսնեֆտ»-ը՝ Հայաստանի մասին Միխայիլ Լեոնտևի հայտարարությունների մասին

May 12, 2018

Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հայտարարել է, որ լրագրող, ընկկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին չեն արտահայտում ընկերության դիրքորոշումը. հայտնում է Интерфакс-ը:

«Միխայիլ Լեոնտևի անհատական խոսքերն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, բացի այդ, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների իրականացումը»,- ասված է ընկերության հայտարարությունում:

Ավելի վաղ Լեոնտևը Комсомольская правда-ի եթերում հայտարարել էր, որ Հայաստանը պատմության ամբոջ ընթացքում բեռ է եղել Ռուսաստանի համար:

Source: Yerkir Media
Link: «Ռոսնեֆտ»-ը՝ Հայաստանի մասին Միխայիլ Լեոնտևի հայտարարությունների մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image