Ռուսական «Առաջին ալիքը» Ազնավուրի մահվան պատճառով փոխել է ծրագիրը
October 1, 2018
Այսօր ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքի ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հետ կապված։ Այդ ալիքով հեռարձակվելու է «Պոզներ» ծրագիրը, որի ժամանակ շանսոնյե, կոմպոզիտոր, գրող, դերասան Ազնավուրը պատմում է իր ընտանիքի դժբախտությունների, 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Էդիտ Պիաֆի հետ ծանոթության, իր ստեղծագործական գործունեության մասին։