Ռուսաստանի Տվերի մարզում երկօրյա սուգ է հայտարարվել
October 6, 2018
Ռուսաստանի Տվերի մարզում երկօրյա սուգ է հայտարարվել: Նախօրեին «Ford Transit» մակնիշի երթուղայինի եւ ավտոբուսի բախումից մահացել է 13 մարդ: Ավտոբուսի վարորդը եւ միակ ուղեւորը, նաեւ երթուղայինի 2 ուղեւոր հոսպիտալացվել են ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ «Ford»-ը մեծ արագությամբ մխրճվել է ավտոբուսի մեջ: Ավտոբուսի մասերը շպրտվել են 10 մետր հեռավորության վրա: Մահացածների մեծ մասը Ռժեւ քաղաքի բնակիչներ են, որոնք Տվեր էին գնում աշխատանքի: