Ռուս հոկեյիստները դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն

February 25, 2018

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց հոկեյի եզրափակչում լրացուցիչ ժամանակում ռուսները հաղթեցին Գերմանիայի հավաքականին (4:3):

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձան կանադացիները, ովքեր հաղթեցին չեխերին 6:4 հաշվով:

Ձմեռային Խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 15:00-ին:

Source: Yerkir Media
Link: Ռուս հոկեյիստները դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image