Սահակաշվիլիի գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կրկին չեղարկվել է
February 2, 2018
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը «Նոյյան տապան» գրախանութում չեղարկվել է՝ չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թարգմանության հեղինակ Միքայել Նահապետյանը: Տեղեկացնենք, որ գրքի շնորհանդեսն օրեր առաջ չեղարկվել էր նաև Չարենցի տուն-թանգարանում:
Միքայել Նահապետյանն իր գրառման մեջ նշել է, որ տնօրենը կտրուկ հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելուց և, նույնիսկ, հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ։
Սահակաշվիլին իր ինքնակենսագրական գրքում անդրադարձել է, մասնավորապես, «Վարդերի հեղափոխությանը», ռուս-վրացական պատերազմին եւ ռուս-ուկրաինական հարաբերություններին: