Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանում ներպետական հետախուզում է հայտարարվել

Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի մարզի նահանգապետ Միխեայիլ Սահակաշվիլիին բանտախուց է սպասում հայրենիք վերադառնալու դեպքում: Այդ մասին հայտարարել Է հանրապետության նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանում ներպետական հետախուզում է հայտարարված:

Սեպտեմբերի 26-ին Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, որը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից, հայտարարել է, որ եթե պահանջվի, նա Օդեսայից մինչեւ Սոլոլակ (շրջան Թբիլիսիում) թունել կփորի եւ կտոնի կուսակցության հաղթանակը, որի հիմնադիրն է:

«Այդ «առաջնորդը» (Սահակաշվիլին – ծանոթ. խմբ.) քարոզում է Ուկրաինայից, իսկ նրա կինն ինչ-որ թունելներ է փորում: Մենք արդեն հեռու չենք Եվրոպայից պատիժների կատարման համակարգի առումով: Մենք նրա ամուսնուն թույլ չենք տա ապրել զնդանում եւ թունելում: Հարմարավետ, սարքին խցեր ունենք: Նրան լավ խուց է սպասում»,- ասել է Իվանիշվիլին “GDS” հեռուստաալիքի ուղիղ եթերում:


Source: Yerkir Media
Link: Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանում ներպետական հետախուզում է հայտարարվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image