Սանտա Կլաուսը Սուրբծննդյան շրջագայության ընթացքում հինգ միլիարդ նվեր է բաժանել
December 25, 2017
Սանտա Կլաուսն աշխարհով մեկ Սուրբ Ծննդյան տոնի շրջագայության ընթացքում 5 միլիարդի նվեր է բաժանել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Կանադայի Հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությանը (NORAD):
Կիրակի օրը Սանտա Կլաուսն իր ինը եղջերուներով լծված սահնակով դուրս է եկել Հյուսիսային բևեռի իր նստավայրից: Առաջին 4 ժամում նա հասցրել է նվերներով ուրախացնել ավելի քան մեկ միլիարդ երեխաների և մեծահասակների:
Առաջին վայրը, ուր եղել է Սանտան՝ Ռուսաստանի Չուկոտկա Ինքնավար շրջանի Նոր Չապլինո գյուղն էր։
Ամեն տարի Սուրբծննդյան տոների նախօրեին Կոլորադոյի օդային ուժերի բազան դառնում է Ձմեռ պապի Սուրբ Ծննդյան ճամփորդության հետևելու կենտրոն: NORAD-ը