Սաուդյան Արաբիայում 14-ամյա պատանու են ձերբակալել փողոցում «մակարենա» պարելու համար
August 23, 2017
Սաուդյան Արաբիայում 14-ամյա պատանու են ձերբակալել փողոցում «Մակարենա» պարելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում գտնվող Ջիդդ քաղաքի ծանրաբեռնված փողոցներից մեկում: Տղան մեղադրվել է հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար ու հարցաքննվել:
45 վայրկյան տեւողությամբ տեսանյութը սոցցանցերում մեծ ուշադրության է արժանացել: Որոշ օգտվողներ պաշտպանել են տղային եւ նույնիսկ նրան անվանել «հերոս»: Ոմանք էլ նրա վարքը «անբարոյական» են որակել:
Ենթադրվում է, որ այն առաջին անգամ համացանցում է հայտնվել 2016 թվականի հուլիսին:
Սաուդյան Արաբիայում պաշտոնատար անձինք եւ դատավորները երկրում երեխաներին ձերբակալելու եւ պատժելու հարցում լայն լիազորություններ ունեն: