Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը. «Իզվեստիա»
March 1, 2017
Ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Թերթի տվյալներով, Հայաստանի ղեկավարը ՌԴ մայրաքաղաքում կգտնվի երկու օր: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Իզվեստիա»-ին հաստատել է, որ նման հանդիպում է նախապատրաստվում:
Սարգսյանը եւ Պուտինը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը: Բացի այդ, կողմերը մտադիր են ստորագրել մի շարք ներդրումային համաձայնագրեր:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀՀ նախագահը պաշտոնական այցով Մոսկվա է ժամանելու ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Պատրաստում ենք Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը»,- ասել է Լավրովը: