Սենոր Հասրաթյան. «Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել»

September 15, 2017

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով «Հաքքին.ազ»-ի հրապարակմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել, իսկ նշված անուն-ազգանունները մտացածին են»:

Ադրբեջանական լրատվամիջոցը, ըստ Հասրաթյանի, գրել էր, թե իբր «Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 8, վիրավորվել՝ 4 զինծառայող»:

«Դա  ոչ այլ ինչ է, քան հանրությանը մոլորեցնելու հերթական քարոզչական հնարք»,- նշել է Արցախի ՊԲ խոսնակը:

Source: Yerkir Media
Link: Սենոր Հասրաթյան. «Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image