Սեպտեմբերի 16-17-ը սպասվում է անձրև

September 16, 2016

Սեպտեմբերի 16-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 16-17-ն առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Իսկ մայրաքաղաքում սեպտեմբերի 16-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Source: Yerkir Media
Link: Սեպտեմբերի 16-17-ը սպասվում է անձրև

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image