Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդում ՀՀ դեսպան

February 7, 2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանին համատեղության կարգով դեսպան է նշանակել Թաիլանդի Թագավորությունում, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանին, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին)»:

Source: Yerkir Media
Link: Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդում ՀՀ դեսպան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image