Սերժ Թանկյանը ելույթ կունենա Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին

May 6, 2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և System of a Down ռոք-խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ելույթ են ունենալու մայիսի 7-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջով տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, և ինքնաթիռի վայրէջքը նախատեսված է 20։05-ին, և կարծում եմ, մենք 21։00-ին կարող ենք արդեն լինել Հանրապետության հրապարակում, որտեղ Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք, նաև հաջորդ օրվա անելիքները կպլանավորենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Source: Yerkir Media
Link: Սերժ Թանկյանը ելույթ կունենա Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image