ՍերԺ Սարգսյանը հանդիպման ժամանակ լսել է զինծառայողների մտահոգություններն ու հարցադրումները

January 20, 2017

Վերջին ամիսներին զորացրված զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում աչքի են ընկել իրենց խիզախությամբ, Դիլիջանում հանդիպել են Հանրապետության նախագահին ու Պաշտպանության նախարարին: Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլորն էլ հպարտանում են թե մարտի դաշտում քաջաբար ընկած տղաներով, թե անձնվիրաբար կռիվ տվածներով ու ողջ մնացածներով: Զորացրվելուց հետո էլ նրանք շարունակում են մնալ հայրենիքի զինվորները՝ որ բնագավառում էլ շարունակեն իրենց գործունեությունը:

«Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը եւ ինչի ենք հասել: Բայց խոսենք նաեւ այն խնդիրների մասին, որոնք պետք է ապագայում լուծվեն՝ ավելի մարտունակ դարձնելով մեր բանակը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը լսել է հայրենիքի նվիրյալ զավակների մտահոգություններն ու հարցադրումները, բայց եւ ինքն է հանդես եկել հարցադրմամբ: Նա գիտի, թե ինչ են այդ տղաները տվել բանակին, բայց փորձել է հասկանալ՝ ինչ է բանակը տվել նրանց:

Մանրամասները՝ տեսանյութում

 


Source: Yerkir Media
Link: ՍերԺ Սարգսյանը հանդիպման ժամանակ լսել է զինծառայողների մտահոգություններն ու հարցադրումները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image