Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

December 14, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպում է ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ քաղաքական դպրոց հիմնելու մասին Հանրապետական կուսակցության հայտարարությունից մոտ մեկուկես տարի հետո կայացած հանդիպման ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում, իրենց ժամանակը տրամադրում սեփական փորձն ու գիտելիքները դպրոցի սաներին փոխանցելու կարևոր գործին:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանից հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին վերաբերող հարցերի, տարածաշրջանի զարգացումների, հարևան պետությունների հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ նախագահի տեսակետների, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի և մի շարք այլ հարցերի մասին:

 

Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image