Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի բարեկամ ժողովրդին
June 27, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ առաջընթաց և հետագա զարգացում բոլոր բնագավառներում:
Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: