Սերժ Սարգսյանը շնորհավորել է կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին

July 8, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից:
Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության փայլուն էջերից են:

Ձեր արվեստը սիրված և սպասված է Հայաստանում, իսկ հասարակական գործունեությունը, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը դրվատանքի և բարձր գնահատանքի են արժանի»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյանը շնորհավորել է կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image