Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ

August 28, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ճանաչված բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Նշանակալի է Անտոն Աղայանցի ավանդը հայ թատերարվեստի, մասնավորապես՝ հեռուստաթատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումները ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Գնահատելի է նաև վաստակաշատ բեմադրիչի երկարամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Անտոն Աղայանցի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image