Ցուկերբերգը դուստր է ունեցել

August 28, 2017

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է երկրորդ զավակի ծննդյան մասին: Այս մասին Ցուկերբերգը գրառում է կատարել Ֆեյսբուքում:

«Սիրելի՛ Ավգուստա, բարով ես եկել այս աշխարհ: Քո մայրը և ես անհամբերությամբ սպասում ենք տեսնելու, թե դու ինչ կդառնաս»,- գրել է Մարկը:

Ավելի վաղ Ցուկերբերգը հայտնել էր, որ դստեր ծնվելուց հետո երկու ամիս գնալու է հայրական արձակուրդ:

Source: Yerkir Media
Link: Ցուկերբերգը դուստր է ունեցել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image