Սերժ և Անժելա Թանկյանների նվիրատվությունն ավելի քան 400 ընտանիքի տոն է պարգևել

January 9, 2018

Սերժ և Անժելա Թանկյանները միացել են Հայաստանում կարիքավոր ընտանիքներին սննդամթերքով ապահովելու ծրագրին: Նրանք արդեն երկրորդ տարին անընդմեջ «Օրրան»-ի՝ կարիքավոր ընտանիքներին ամանորյա տոներին ընդառաջ քաղցրավենիքով և սննդով լի տոպրակներ են նվիրաբերել:

Նրանց նվիրատվության շնորհիվ՝ «Օրրան»-ի 215 շահառու ընտանիքներին զուգահեռ մեծաքանակ պարենամթերք են ստացել ևս 212 կարիքավոր ընտանիքներ, որոնք ընտրվել են Գյումրիից, Վանաձորից և գյուղերից: Վերոհիշյալ 212 կարիքավոր ընտանիքների ընտրության և մթերքը բաժանելու գործում իրենց ներդրումն են ունեցել «Դասավանդի′ր, Հայաստան» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունները:

Source: Yerkir Media
Link: Սերժ և Անժելա Թանկյանների նվիրատվությունն ավելի քան 400 ընտանիքի տոն է պարգևել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image