Սիրիայի վրա հրթիռ արձակելը կվնասի ռուս-ամերիկյան հարաբերություններին

April 7, 2017
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի գրոհը համարում Է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է  ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Պուտինը Սիրիային ամերիկյան հարվածները համարում Է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ՝ միջազգային իրավունքի խախտմամբ, ընդ որում՝ մտացածին պատրվակով»,- ասել Է Պեսկովը:

Պուտինն այն կարծիքին Է, որ Սիրիային ամերիկյան հարվածը Էական վնաս Է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաեւ խոչընդոտում Է ահաբեկչությանն արդյունավետ հակազդելուն, նշել Է մամուլի քարտուղարը:
«Իսկ գլխավորը, ինչպես գտնում Է Պուտինը, այդ քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ, ընդհակառակը, լուրջ խոչընդոտ Է ստեղծում դրա դեմ պայքարելու նպատակով միջազգային կոալիցիա ստեղծելու եւ  համաշխահային այդ չարիքին արդյունավետ հակազդելու համար, ինչն, ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հռչակել Է որպես իր գլխավոր խնդիրներից մեկը»,- հավելել Է Պեսկովը:

Source: Yerkir Media
Link: Սիրիայի վրա հրթիռ արձակելը կվնասի ռուս-ամերիկյան հարաբերություններին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image