Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին

January 22, 2018

Քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (ԺԻՈՒ) հունվարի 21-ին հայտարարել են, որ թուրք զինվորականներն ստիպված են եղել նահանջել Սիրայի Աֆրինի շրջան մուտքի փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԺԻՈՒ-ի ներկայացուցիչների հայտարարությունը։

Աֆրինում ԺԻՈՒ-ի ներկայացուցիչ Բիրուսկա Հասաքի խոսքով՝ թուրքական ուժերը հետ են շպրտվել թեժ բախումներից հետո։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Աֆրինում երկրի ԶՈՒ ցամաքային գործողության սկիզբը։ Anadolu գործակալության տվյալներով՝ թուրք զինվորականները գործում են Սիրիայի կառավարությանն ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմավորումների հետ։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինի շրջանում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբի մասին։ Այդտեղ բնակվում է 1.5 մլն սիրիացի քուրդ։

Source: Yerkir Media
Link: Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image