Սիրիայում ավիահարվածների հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել

Սիրիայում՝ Դամասկոսի մոտակա Արևելյան Գուտայում, որն ապստամբների վերահսկողության տակ է գտնվում, վերջին օրերին ավիահարվածների հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռուս զինվորականները հաստատել են այդ շրջանում իրավիճակի սրացման մասին տեղեկությունները՝ չհայտնելով զոհերի թիվը: Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ ավիահարվածների հետևանքով մոտ 77 մարդ է մահացել, որոնցից 20-ը՝ երեխաներ: Սիրիական իշխանությունները Դամասկոսը ռմբակոծելու համար մեղադրում են արձավարձաններում գործող գրոհայիններին:

Արևելյան Գուտան Սիրիայի ապառազմականացված գոտիներից մեկն է, որտեղ հրադադարի ռեժիմ է սահմանված: Անվտանգության գոտու ստեղծամ շուրջ պայմանավորվածություն ձեռք էր բերվել նախորդ տարվա գարնանը սիրիական իշխանությունների և ընդդիմության ուժերի միջև՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ:

Source: Yerkir Media
Link: Սիրիայում ավիահարվածների հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image