Սիրիա-Թուրքիա սահմանին ահաբեկիչը ավտոբուս է պայթեցրել. կան զոհեր
August 15, 2016
Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին` Աթմե գյուղի մոտ ավտոբուսի պայթյունից 15 մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երբ ավտոբուսը շարժվել է դեպի Թուրքիա: Ավտոբուսի ուղեւորների մեծ մասը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների մարտիկներ են եղել:
Պայթյունի հետևանքով նաեւ 25 մարդ վիրավորվել է: Միջադեպի հանգամանքները պարզվում են: