Սիրիա ուղարկված հումանիտար օգնությունն ընդունել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը

February 14, 2017

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայում ընդունել է Հայաստանից ուղարկված շուրջ 18 տոննա հումանիտար օգնությունը:

Օգնությունը նախատեսված է սիրիական հակամարտությունից տուժած բնակչության համար: Հումանիտար օգնության փաթեթների վրա գրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել փետրվարի 14-ի առավոտյան Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն երկրորդ անգամ է մարդասիրական օգնություն ուղարկում Սիրիա:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ն Սիրիա է առաքել 40 տոննա բեռ:

Source: Yerkir Media
Link: Սիրիա ուղարկված հումանիտար օգնությունն ընդունել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image