«Սխալ թույլ տվեցինք, մրցակիցը օգտվեց». «Ալաշկերտը» պարտվեց «ԲԱՏԷ»-ին

July 18, 2017

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց բելառուսական ԲԱՏԷ-ին։

21-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը առաջ մղեց երևանյան թիմին։ 2 րոպե անց Միխայիլ Գորդեյչուկը հավասարեցրեց հաշիվը, իսկ 35-րդ րոպեին նույն ֆուտբոլիստը հաշիվը դարձրեց 1։2։ 79-րդ րոպեին Մաքսիմ Վոլոդկովը ավելացրեց ԲԱՏԷ-ի առավելությունը:

Հետխաղյա մամուլի ասուլիսում ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչը նշեց, որ իրենք սպասում էին դեպքերի նման զարգացման, բայց նաեւ վստահ էին սեփական ուժերին:

«Խաղի ավելի վատ սկիզբ մեզ համար չէինք կարող պատկերացնել: Այսպիսի եղանակային պայմաններում շատ դժվար էր: Բնավորության եւ կամային հատկանիշների, ինչպես նաեւ կատարողական վարպետության շնորհիվ կարողացանք հաջողության հասնել: Բացի այդ, մեր առաջին գոլը վստահություն տվեց թիմին»,- նշեց Ալեքսանդր Երմակովիչը:

«Պարտությունից հետո արդարացում չի լինում»,- կարծում է «Ալաշկերտը» գլխավորող Աբրահամ Խաշմանյանը:

«Սխալ թույլ տվեցինք, մրցակիցը օգտվեց: Վատ ֆուտբոլ չենք խաղացել, առավելագույն նվիրում ցուցաբերեցինք: Դեռ այն մակարդակում չենք, որ սխալներ թույլ չտանք:

Այսպիսի բաներ լինում են: Մենք առաջին գոլի դրվագում կենտրոնում ազատ տարածություն ենք թողել: Նորից եմ ասում, ոչ մի արդարացում չկա: Ունեինք բացակայող և կիսատ պատրաստ ֆուտբոլիստներ: Իմ թիմն արեց առավելագույնը: Ունեինք պահեր. բնական է, չես օգտագործում, մրակիցն օգտվում է»:

 

Source: Yerkir Media
Link: «Սխալ թույլ տվեցինք, մրցակիցը օգտվեց». «Ալաշկերտը» պարտվեց «ԲԱՏԷ»-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image