Սկրիպալի ու նրա դստեր փրկվելու հավանականությունը շատ փոքր է
March 28, 2018
Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի զարմուհին` Վիկտորյան հայտնել է, որ Սկրիպալն ու նրա դուստրը շատ փոքր շանս ունեն ապրելու։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Նրանց ապրելու հավանականությունը գնահատվում է 1 %, ու եթե նրանք փրկվեն, ողջ կյանքում անդամալույծ կմնան»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ռուս նախկին հետախույզը թունավորվել է Լոնդոնում։ Կատարվածի մեջ Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին։