Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի առաջին քայլը կլինի փոխվստահության մթնոլորտի ձևավորումը

Հայաստանի ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով կառավարության հունվարի 16-ի արտահերթ նիստի ընթացքում կնշանակվի Սյունիքի մարզպետ, նշում է, որ մարզպետի պաշտոնում առաջնահերթ պլաններ ունի, որոնք խոստանում է իրագործել: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Հունան Պողոսյանն ընդգծեց, որ առաջին քայլը լինելու է փոխվստահության մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը:

Հունան Պողոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Սյունիքի մարզպետի պաշտոնում իր ընտրությունը: «Ես ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում 8 տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար էր պետք: Այդ դադարը եղավ, իսկ դրանից հետո ես մեծ սիրով ընդունում եմ այս առաջարկը»,-  ասաց Պողոսյանը:

Հունան Պողոսյանը շեշտեց, որ ինքը նոր Հայաստանի կողմնակիցն է ու ամեն ինչ անելու է, որ նոր Հայաստանում լավ լինի:

Source: Yerkir Media

In the world of design and crafting, precision and ease of use are crucial. That’s where Easy Cut Studio Pro Crack comes into play. This powerful software tool revolutionizes the way designers and crafters approach their projects.

Link: Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի առաջին քայլը կլինի փոխվստահության մթնոլորտի ձևավորումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image