Սյունիքում այրվել է ավտոտեխսպասարկման կետում կայանված մեքենան. տուժածը հոսպիտալացվել է

February 18, 2017

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժնում գրություն է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 13.15-ի սահմաններում Արտուշ Հ.-ին պատկանող տան հարակից ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է ավտոտեխսպասարկման կետում կայանված, Նորիկ Ղ.-ին պատկանող «Նիվա» ավտոմեքենան, իսկ Արտուշ Հ.-ի որդին` 1982 թ. ծնված Վիգեն Հ.-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել են ապրանքագիտական, հրդեհատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Source: Yerkir Media
Link: Սյունիքում այրվել է ավտոտեխսպասարկման կետում կայանված մեքենան. տուժածը հոսպիտալացվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image