Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հունիսի 28-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով:

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին հատկապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը գիշերը մինչև +22, ցերեկը՝ +38, երեկոյան՝ + 35 աստիճան տաքություն։

Source: Yerkir Media
Link: Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image