Սպասվում է բարձր ջերմային ֆոն

July 31, 2017

ԱԻՆ-ը զգուշացնում է․ օգոստոսի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում գիշերը սպասվում է 23-ից 25 աստիճան տաքություն, ցերեկը՝ 38-ից 39, երեկոյան՝ 35-ից 46 աստիճան։

Source: Yerkir Media
Link: Սպասվում է բարձր ջերմային ֆոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image