Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ-ից տուժածների վիճակը կայուն ծանր է

September 19, 2016

Արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 19-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «UAZ-469» մակնիշի 73 XA 700 (վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Խ.) և «VAZ-2106» մակնիշի 05 OU 360 պետհամարանիշներով (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Շ.-ը և Գ. Թ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:


Source: Yerkir Media
Link: Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ-ից տուժածների վիճակը կայուն ծանր է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image