Ստալինյան բռնություններին զոհ է դարձել մոտ 40 հազար հայ
June 14, 2018
Հունիսի 14-ը 1994 թվականից նշվում է որպես ստալինյան բռնություների զոհ դարձած բռնադատվածներիհիշատակիօր: Ամեն տարի Երեւանի Ազատության պողոտայում՝ բռնադատվածների զոհերի հուշարձանի մոտ, հավաքվում են նրանց ժառանգները՝ հարգանքի տուրք մատուցելու:
1920-ից 1950-ական թվականներին ստալինյան բռնություններին զոհ է դարձել մոտ 40 հազար հայ: Մարդիկ աքսորվում էին, ենթարկվում անասելի տանջանքների, շատերը՝ գնդակահարվում:
Ստալինյան բռնաճնշումների, անօրինականությունների, գնդակահարությունների ամենախիստ տարիներին՝ 1937- 38 թվականներին, բռնադատվել է 7 հազար 200 հայ: Իսկ 1952-53 թվականին, Ստալինի բռնապետության վերջին ամիսներին, առկա տվյալներով` խորհրդային բանտերում կար 25 հազար հայ: