Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով
August 14, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով: Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության, Սփյուռքի նախարարն ու ՀՀ նախագահի