Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. վարորդը մահացել է

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 12-րդ կմ-ին կողաշրջվել է:

Վարորդը՝ 1960 թ. ծնված Վարդան Հայրապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն:


Source: Yerkir Media
Link: Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. վարորդը մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image