Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ:
March 29, 2017
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար բաց է միակողմանի՝ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: