Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին են անդրադարձել «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը եւ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Սփյուռքում միջոցառումները սկսվել են Անթիլիասից՝ համահայկական համագումարով: Հայաշատ համայքներում գիտաժողովներ, ցուցահանդեսներ ու մշակութային այլ միջոցառումներ են անցկացվում: Բազմաթիվ համայքներում ստեղծվել են հանձնաժողովներ:
Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Առաջին Հանրապետության պատմությունն այնքան հարուստ է, որ վերջնակետ ուսումնասիրությունների վրա չի դրվել:
Source: Yerkir Media Link: Սփյուռքում 100-ամյակին նվիրված միջոցառումները սկսվել են Անթիլիասից