Մայիսի 27-ին նշվում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը:
Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով:
Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը: