Վաղը ցերեկը կգրանցվի +18 աստիճան ջերմություն

March 6, 2018

Հանրապետության տարածքում մարտի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով։

Երեւանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, ցերեկը՝ առանց տեղումների եղանակ։ Գիշերը կգրանցվի +10, ցերեկը՝ +18, երեկոյան՝ +12 աստիճան ջերմություն։

Source: Yerkir Media
Link: Վաղը ցերեկը կգրանցվի +18 աստիճան ջերմություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image