Վանաձոր-Դիլիջան ճանապարհին զինվորական բեռնատար է շրջվել (լուսանկարներ)
July 7, 2017
Այսօր առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ճանապարհին վթարի հետևանքով կողաշրջվել է ՊՆ «ԿԱՄԱԶ» մեքենա, որը սնունդ էր տեղափոխում: Մեքենայի շրջվելու հետևանքով մեքենայի վարորդը, ով պայմանագրային զինծառայող է, վնասվածքներ է ստացել: Վթարից րոպեներ անց նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Տուժածի վիճակը զինվորական հոսպիտալում գնահատել են բավարար:
Ինչպես հաղորդում է Վանաձորի մեր թղթակիցը, նախնական տեղեկություններով վթարի պատճառ է դարձել ճանապարհը հատող նախիրը: