Վաշինգտոնում 5 մարդու սպանության մեջ մեղադրվող երիտասարդն ընդունել է մեղքը
September 27, 2016
Վաշինգտոնի արվարձանի առեւտրի կենտրոնում շաբաթ օրը 5 մարդու սպանության մեջ մեղադրվող երիտասարդն ընդունել է մեղքը: Ազգությամբ թուրք 24-ամյա Արքան Չեթինը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ եկել էր առեւտրի կենտրոն եւ կրակել 5 հոգու վրա: Այդուհանդերձ սպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն, սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոն հերքել է ահաբեկչության հնարավորությունը:
Վաշինգտոն նահանգի Բեռլինգտոն քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում հրաձգության հետեւանքով սպանվել էին 4 կին եւ մեկ տղամարդ։ Անմիջապես հրապարակվել էր ենթադրյալ հանցագործի լուսանկարը, որը փախել էր դեպքի վայրից: